Թեհրանի հրշեջ ծառայությունը կիրակի օրը հայտնել է, որ մայրաքաղաքի հարավում մի քանի շենքերի փլուզման հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս հինգը վիրավորվել են։
«Բոլոր հինգը տեղափոխվել են բժշկական կենտրոններ, նրանցից ոչ մեկի վիճակը ծայրահեղ ծանր չէ»,- հավելել է հրշեջ ծառայության մամուլի ծառայությունը։
Ըստ նախնական տվյալների՝ մահացածները ոստիկաններ են, որոնք ապահովում էին Թեհրանի հարավ-արևմուտքում «չարտոնված շենքերի» պլանավորված քանդման անվտանգությունը։