Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է այս ամռանը վաճառել բրազիլացի հարձակվող Նեյմարին, որը իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հեռանալու ցանկություն էր հայտնել։
Փարիզյան ակումբը տրանսֆերից ակնկալում է առնվազն 58 միլիոն եվրո, հաղորդում է Sky Sports-ը։ Տարբեր ակումբների համար ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար կսահմանի տարբեր գին՝ առավելագույնը 93 միլիոն եվրո։
2017 թվականին ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար «Բարսելոնային» վճարել էր հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է պատմության մեջ։
Նեյմարի ծառայություններով հետաքրքված են Անգլիայի եւ Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ։