Օգոստոսի 10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի նախալեռներում եւ Կոտայքում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել ենք «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգանցում 12-14 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +24+26, վաղը ցերեկը՝ +38+40։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +32+37,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+34,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +35+37,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+31,
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+32,
Տավուշում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +33+38,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +29+32,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+40,
Արարատում գիշերը՝ +24+26, ցերեկը՝ +40+41,
Արմավիրում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +40+41,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +24+26, ցերեկը՝ +39+41,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +39+41,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +31+33,
Արցախում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+39։