«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ավագանու ընտրությունների քարոզարշավում Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՔՊ-ում մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին, թիմակիցների հետ շրջի Երևանի փողոցներով և քաղաքացիներին կոչ անի քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին, մինչդեռ կուսակցությունում մի մասն էլ կարծում են, որ Փաշինյանի մասնակցությունը, հնարավոր է, լրիվ հակառակ ազդեցություն ունենա:


«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլոր պատգամավորները ակտիվորեն մասնակցելու են քարոզարշավին. հիմա բաժանումներ են անում, թե որ պատգամավորը որ վարչական շրջանում է քարոզարշավ անելու:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔՊ նախընտրական շտաբ՝ պարզելու՝ ովքեր են իրականացնելու քարոզարշավը, արդյոք Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցելու է դրան։
«Քարոզարշավի ֆորմատը նոր ենք որոշում, նոր ենք սկսել աշխատանքները, իսկ վարչապետի մասնակցությունը դեռ քննարկվում է»,- ասացին շտաբից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: