Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ Խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Բորիս Շատվերյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի մրցաշարում։
79 կգ քաշային կարգում նա հաղթել է բելառուս և ղազախ մարզիկներին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, սակայն մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել, և Շատվերյանն արժանացել է ոսկե մեդալի, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։
Կարատեիստ Սուրեն Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ։
Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը վստահ հաղթանակներ էր տարել տաջիկ, ուզբեկ, ղրղզ ու ադրբեջանցի մարզիկների նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ 2:3 հաշվով պարտվեց ռուսաստանցի մրցակցին։