2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել նաեւ թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պահանջվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը եւ կուղարկվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։