Ինչպես արդեն նշել էինք, այսօր ՀՀԿ ԳՄ նիստի վայր էին ժամանել Բուզանդի փողոցի բնակիչները, ովքեր ցանկանում էին հանդիպել վարչապետի կամ նախագահի հետ:

Մինչ նիստի մտնելը, նրանց հարցերին պատասխանեց Տիգրան Սարգսյանը և խոստացավ հանդիպել նրանց հետ երեքշաբթի ժամը 20:00:

Լրագրողները փորձեցին վարչապետից ճշտել, թե փոխվել է արդյո՞ք Մաքսային միության վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը, ինչին ի պատասխան վարչապետը կարճ-կոնկրետ պատասխանեց ոչ:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Եվրոպական հայացքներ ունեցող վարչապետին անակնկալի է բերել Սերժ Սարգսյանի որոշումը, հնչեց նույն պատասխանը: