Թուրքիան Ադրբեջանին օգնում եւ աջակցում է կրտսեր եղբոր օկուպացիոն քաղաքականությունում, օգնությունը ոչ միայն զուտ ռազմական, այլեւ քարոզչական բնույթի է։
Այս նպատակով թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների խումբը կայցելի 44-օրյա պատերազմի արդյունքներով օկուպացված Արցախի տարածք։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ այցելություն կկատարվի նաեւ հին հայկական Շուշի քաղաք։
Հիշեցնենք, ոև Թուրքիան ուղիղ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմին, այդ թվում ապահովելով Մերձավոր Արեւելքից վարձկանների մասնակցությունը պատերազմին։