Նիժնի Տագիլում կցուցադրեն առաջին ռուսական անվավոր հաուբիցը:
     Սեպտեմբերի 25-ին Նիժնի Տագիլում կբացվի 9-րդ ռազմական տեխնիկայի, սպառազինության և ռազմամթերքի միջազգային ցուցահանդեսը:
Սպասվում է, որ ամենահետաքրքիր նմուշներից է լինելու Կոալիցիա-ՍՎ-ԿՇ» առաջին ռուսական անվավոր ինքնագնաց հաուբիցը: Նմուշի ստեղծման գործընթացում կիրառվել է 2Ս21 «ՄՍՏԱ-Կ»-ի ստեղծման փորձը Կռազ-6316 և ՈՒռալ-5323 մեքենաների անվային հիմքի վրա:
     ԿԱՄԱԶ-ի գլխավոր նախագծող Յու. Կուխարենկոն հայտնեց, որ նոր 152 մմ ինքնագնաց հաուբիցները հավաքված են ԿԱՄԱԶ-6560 «Տոռնադո» 4 կամրջականի հիմքի վրա, որն արդեն օգտագործվում է որպես 96Կ6 «Պանցիր-Ս» զենիթային հրթիռա-հրետանային համալիրի անվային բազա: 400 ձիաուժ հզորությամբ շարժիչը մեքենային թույլ է տալիս տեղաշարժվել բարդ պայմաններում`
• բարձրանալ մինչև 60% թեքությունների վրա
• 50 սմ ուղղաձիգ բարձրություն և 1,8 մ ջրային արգելքներ հաղթահարել
• տեղաշաժվել հատված տեղանքով ամբողջական բեռնվածությամբ:
Նոր անվավոր հաուբիցը լինելու է ամբողջովին ավտոմատացված: Հաշվարկի համարները գտնվելու են զրահապատ խցիկում, քանի որ լիցքավորումը և կրակոցի իրականացումը կատարվելու է հեռակառավարմամբ: Բեկորաֆուգասային, հեռահար և գերճշգրիտ զինամթերքով հագեցած այս հրանոթները կարող են հակառակորդին խոցել մինչև 70 կմ հեռավորության վրա: Մարտական վիճակի բերելը մինչև 1,5 րոպե է:
     Նոր 152 մմ ինքնագնաց կայանքները անվային հիմքով կարող են համալրել առաջին հերքին դեսանտա-գրոհային և լեռնային հրետանային զորամասերը, որտեղ շարժունակությունը և խուսավարումը մեծ դեր է խաղում, իսկ հետո նաև մոտոհրաձգային զորամասերը և ծանր «ՄՍՏԱ-Ս»-ի փոխարեն կարող են ստանալ համակցված 152 մմ ինքնագնաց գերավտոմատիզացված մեծ արագաձգություն ունեցող «Կոալիցիա-ՍՎ» թրթուրավոր հիմքի վրա, որոնք առավել զրահապատ են:
2015 թ. սպասվում է համալիրի ընդունումը սպառազինության ՌԴ բանակում:

Աղբյուրը` Կռասնայա Զվեզդա
                                                                                  Դավիթ Սոֆիյան