Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես վերջերս տարածված այն տեսակետիn, թե նա կարող է նշանակվել Վճռաբեկ դատարանի նախագահ: Նրա խոսքերով, ճիշտ չէ քննարկել այս հարցն այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը նախագահ ունի:

Այն հարցին, թե նրան այդպիսի առաջարկ արվի, կընդունի, թե՝ ոչ, նա պատասխանեց. «Ես այդ հարցին արդեն պատասխանեցի: Ես նման հարցերին չեմ պատասխանում, որովհետեւ համարում եմ` տգեղ է նման հարցի պատասխանել»:

Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում Աղվան Հովսեփյանի հուզիչ հրաժեշտին, նա արձագանքեց. «Յուրաքանչյուրն իրավունք ունի ինքը որոշել, թե ինչպես է դա անում»: