ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանեց Փակ շուկային վերաբերող լրագրողների հարցերին: Նա նշեց, որ Փակ Շուկայի հարցը կարող է լուծվել իրավական տիրույթում, քանի որ ապօրինի շինարարության դեպքում գոյություն ունեն հստակ իրավական գնահատականներ:
Նրա խոսքերով, իր համար դժվար է միանշանակ գնահատական տալ կիրավիճակին: Նա նաեւ նշեց, որ իրեն դժվար կլինի միանշանակ գնահատական տալ իրավիճակին:
«Ավելին` պետք է հիշեցնեմ, որ մեր օրենսդրության մեջ կան ոչ միայն այն մեխանիզմները որոնք վերաբերում են կանոնակարգմանը, այլև կան բավականին կոշտ պատիժներ: Եթե չեմ սխալվում, խոսքը վերբերում է Քրեական օրենսգրքի 315 1, 2 –րդ մասերին»,- մեջբերեց Դավիթ Հարությունյանը:
Նրա նշեց, որ, խոսքը վերբերվում է ոչ թե Սամվել Ալեքսանյանին, այլ շինարարությունը իրականցնող կազմակերպությանը եւ այն անձանց, ովքեր պարտավոր էին հետեւել շինարարությանը:
Դիտարկմանը, թե իրավական տիրույթում հնարավոր է հասնել հաջողության, եթե շինարարության մեծ մասն իրականցվել է ասաց. «Խորապես համոզված եմ, եւ, լավ իմանալով օրենսդրությունը, կարող եմ ասել` օրենսդրական հնարավորություններ միշտ կան»: