Հերքում եմ այն, ինչ ներկայացվեց Հայաստանի կողմից: Այս մասին այսօր ՄԱԿ-ում նշել է Ադրբեջանի ներկայացուցիչը։

《Սադրիչ գործողությւններով Հայաստանն է 30 տարի օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները: Քաղաքական կեղծավորություն է Հայաստանը դրսևորում: Եթե Հայաստանն անկեղծ լիներ, օրեր առաջ շնորհիվ միջազգային սուբյեկտների պայմանավորվածություն ձեռք բերվեց տարբեր ձևերով մարդասիրական բեռը առաքվեր տեղի բնակիչներին, բայց հայկական կողմը խոչընդոտեց ֆիզիկապես:

2-րդ՝ հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է հանդիպեին, բայց հայկական կողմը վերջին պահին հրաժարվեց: Հայաստանն է խոչընդոտում դիվանագիտական ջանքերը: Արհեստականորեն դժվարություն են առաջացնում:

Կարմիր խաչի խոչընդոտւմը միակ դեպքը չէ, Հայաստանը քաղաքական նպատակների պատճառով խոչընդոտում է կարմիր խաչի գործունեությանը և խոչընդոտում էթնիկ հայերի ինտեգրմանը:

Հայկական կողմը հրաժարվել է, որ Կարմիր խաչը ապրանքները տեղ հասցնի, քանի որ հայկական կողմը Ադրբեջանից ոչինչ չի ուզում:
Կարմիր խաչը մաքսանենգություն արեց, որը վնասեղ նրա հեղինակությանը: Միջազգային ներկայացվածությունը ավելացնելու հայտարարությունները մանիպուլաղիա են ոչ այլ ինչ:

Ադրբեջանի ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է և միջազգային մարդասիրական իրավունքը Ադրբեջանը պահում է: Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածք է, որի նպատակն է ապահովել ապրանքների շարժը՝ համաձայն 2020 նոյմբերի հայտարարության: Սահմանային անցակետ ենք տեղադրել, քանի որ իր իշխանությունը պետք է ապահովի, որ Հայաստանը չչարաշահի ճանապարհը, զենք է ուղարկում, ահաբեկիչներ… դա միջազգային իրավունք է՞:

Միթե Լաչինի անցակետի տեղադրումն անօրինական է, հակառակը՝ մարդկանց շարժը ավելացել է: Հարձակում եղավ Լաչինի միջանցքի անցակետի վրա… Աղդամ-Խանքենդի ճանապարհը գործում է և հուսալի կապ է միջզգային կոմունիկացիաների հետ: Ճանապահը աշխատում է և պատրաստ է աշխատանքի:

Ադրբեջանի տարածքում զինված ուժեր են կուտակում Հայաստանտ: Հայկական զինված ուժերի ներկայացուցիչը ներթափանցել է Քելբաջարի տարածք և ձերբակալվել: Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները, բանավոր հայտարարությունները զգուշավոր լավատեսություն էին,որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց, բայց պետք է գրավոր ամրագրվի: Հայաստանը պետք է շանսը բաց չթողի, տևական խաղաղության հասնելու շանսը: Մեր կողմից հաստատում ենք, որ մեր ինքնիշխանությունը կպաշտպանենք ՄԱԿ-ի բոլոր նորմերով: Երկու երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությնները:
Մարդիկ հարսանիքներ են անում, հարսանիքներ, սովամահությւն չկա》։