Արցախում հումանիտար ճգնաժամի հարցով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը մեղադրեց Հայաստանին՝ իր երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը սասանելու մեջ:
Չնայած նրան, որ ամիսներ շարունակ Ադրբեջանն ինքն է կեղծ պատրվակներով շրջափակել Լաչինի միջանցքը, ապա ապօրինաբար անցակետ տեղադրել այնտեղ՝ խախտելով Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այսօր Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին՝ մարդասիրական բեռները Աղդամի ուղղությամբ չթույլատրելու, ապա Արցախի իշխանությունների հետ հանդիպումը ձախողեու մեջ:
Չնայած նրան, որ Արցախում երեխաները սոված են քնում, հղիները չեն կարողանում հասնել հիվանդանոցներ՝ կորցնելով երեխաներին, նույնիսկ սովամահությունից երիտասարդ տղամարդ է մահանում, Ադրբեջանի ներկայացուցիչը ցինիկաբար հերքեց այդ փաստերը՝ նշելով, որ Արցախում մարդիկ երջանիկ են, ամուսնանում են, ծննդյան տոներ նշում եւ այնտեղ սով չկա:
Ադրբեջանի ներկայացուցիչը նշեց, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի շրջան է, հետեաբար այնտեղ ապրողները Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք կարող են օգտվել բոլոր այն իրավունքներից, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները»:
Նրա խոսքով՝ Աղդամի ճանապարհը բաց է, եւ այդ ճանապարհով կարող են հումանիտար բեռներ հասցվել այնտեղ ապրող հայերին: