Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ ։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի գործունեության մասին օգոստոսի 16-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում։