«Եռաբլուր» զիվորական պանթեոնում երդում են տվել մի քանի շաբաթ առաջ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները։ Այս մասին ասվում է «Զինուժի» պատրաստած ռեպորտաժում։
«Միակ տղաս է, ուրախ եմ, որ Հայոց բանակում է ծառայելու»,- ասում է Մկրտիչ Վարդանյան։
«Հպարտություն եմ զգում, ուզում եմ ինքը վերադառնա ավելի ուժեղ տղամարդ դարձած»,- նշում է Արմինե Խաչատրյան։
Զինված ուժերում ծառայության է անցնում Խալաթյանների ընտանիքի երկրորդ որդին։
«Մեր երկրի պաշտպանությունը շատ կարեւոր է, եթե հզոր լինենք, կապրենք խաղաղ եւ հանգիստ»,- ասում է Արմեն Խալաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։