Ոստիկանությունն Իջեւանում թուրքի հայտնվելու մասին ահազանգ է ստացել, համապատասխան մարմինները զբաղվում են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից:
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Իջեւան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղեւորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսելիս է եղել թուրքերեն լեզվով։ Նկատել են, որ զանգեր է ստացել թուրքական հեռախոսահամարներից: Ուղեւորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը եւ ոստիկանություն են դիմել