«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ հանրությանը շարունակում է ալեկոծել Առուշանյանի բարեւը Նիկոլ Փաշինյանին, զարմանալի լռություն է պահպանում Գորիսի քաղաքապետի հարազատ կուսակցությունը։ Գործարար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը առնվազն պետք է դիրքորոշում, ավելին` աջակցություն հայտնի Առուշանյանի քայլին, քանի որ Առուշանյանը այդ կուսակցության վարչության երկու անդամներից մեկն է (տե՛ս լուսանկարը): Իսկ եթե համաձայն չեն նրա հետ, պետք է դատապարտեն Առուշանյանի ջերմությունը Փաշինյանի հետ:
Սակայն ինքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, պատգամավորի մանդատը հանձնելուց հետո ընդդիմադիր դաշտում չի երեւում, մինչդեռ խոստանում էր շարունակել պայքարը Նիկոլ Փաշինյանի հանցախմբի դեմ:
Փաստորեն, Վահե Հակոբյանի, Առուշ Առուշանյանի պայքարը Նիկոլի ռեժիմի դեմ սահմանափակվում է նրա հետ հարաբերությունների ջերմացմա՞մբ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում