<iframe src="https://vk.com/video_ext.php?oid=-28096481&id=456239380&hash=5128b13da53226f5" width="640" height="360" frameborder="0" allowfullscreen="1" allow="autoplay; encrypted-media; fullscreen; picture-in-picture"></iframe>Ասիական Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զայրացած բղավել է մրցավարի վրա, իսկ հանդերձարան հեռանալիս հարվածել եւ հրել է սելֆի անող աշխատակցին։
«Ալ Նասրը» 4:2 հաշվով հաղթել է «Շաբաբ Ալ Ահլիին» եւ նվաճել է խմբային փուլի ուղեգիր։ Ռոնալդուն դարձել է գոլային փոխանցման հեղինակ։