ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի օրվա առթիվ:

«33 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը կարեւորագույն իրավական քայլ էր անկախ պետականության կերտման ճանապարհին:


Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլեւ պատմական հիշեցում, որ՝ կան արժեքներ, որոնք սակարկության ենթակա չեն, կան նպատակներ, որոնցից չի կարելի հրաժարվել, կան սահմանագծեր, որոնք չի կարելի անցնել, կա ընտրված ճանապարհ, որով պետք է արժանապատվորեն շարժվել»,- նշվում է ուղերձում: