«Կրկին շրջանառվում են լուրեր, որ առաջիկայում Հայաստան Է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս անգամ՝ հաստատ»,-ասում են իշխանական աղբյուրները։ Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք Է բերվել սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը գտնվում Էր Մոսկվայում։
Կոնկրետ այցի ժամկետի մասին մեր աղբյուրները լռում են։ Բոլոր դեպքերում, Ռուսաստանը ևս, ինչպես շատերը, սպասում Է տեսնի, թե ինչով Է ավարտվում նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք վիլնյուսյան գագաթնաժողովը, և Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն ստորագրելու են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանի մասով, իշխանական շրջանակները չեն բացառում որևե սիմվոլիկ փաստաթղթի ստորագրում»,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: