ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում օգոստոսի 24-ին ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը:
Նիստի ընթացքում կքննարկվեն եվրասիական համագործակցությանն առնչվող մի շարք արդիական հարցեր:
Նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը եւ որոշել միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում միության զարգացման ռազմավարական վեկտորները:
Միջոցառումն անցկացվում է Եվրասիական Տնտեսական Միության մարմիններում Ռուսաստանի նախագահության հովանու ներքո: