Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բանակցություններ են վարել Յոհանեսբուրգում, տեղեկացնում է IRNA-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի BRICS-ի 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում։


Նախագահ Ռաիսին չորեքշաբթի երեկոյան բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ Թեհրանից մեկնել է Յոհաննեսբուրգ։

Նա արդեն հանդիպումներ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը և հինգ այլ երկրներ պաշտոնապես միացան BRICS-ին: