Եվրամիության զինվորական ղեկավարությունը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի բոլոր տարածքների ազատագրման հնարավորությանը, հայտնում է DW-ն։
«Հնարավո՞ր է արդյոք վերականգնել Ուկրաինայի ամբողջական ինքնիշխանությունը նրա տրամադրության տակ գտնվող միջոցներով», - Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է ԵՄ Ռազմական հարցերով կոմիտեի (EUMC) նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերը։
Ըստ նրա, Ուկրաինայի հակահարձակումը, որը շարունակվում է հունիսից, դեռ էական արդյունքների չի հանգեցրել։ «Ես նաև զգուշավորությամբ եմ վերաբերվում ուկրաինական զորքերի ռուսական պաշտպանական գծերը ճեղքելու կանխատեսումներին»,- հավելել է Բրիգերը։- Հարձակման համար Կիևի տրամադրության տակ եղած բրիգադների թիվը փոքր է: Մյուս կողմից, Ռուսաստանը ամիսներ ուներ խիտ ու լավ ամրացված պաշտպանական գծեր ստեղծելու համար»։
ԵՄ ռազմական հարցերով կոմիտեի ղեկավարը ստեղծված իրավիճակը համարում է հյուծող պատերազմ, որում հնարավոր չէ հաղթողին որոշել։
Նրա կարծիքով, Ռուսաստանն ունակ է «շատ երկար ժամանակ» պատերազմել Ուկրաինայում, և Մոսկվայի ռազմական հնարավորությունները մեծապես չեն ազդվել Արևմուտքի պատժամիջոցներից։ «Բացի այդ, Ռուսաստանն ունի զենքի հսկայական զանգված և կադրերի հսկայական պոտենցիալ պաշարներ»,- հավելել է գեներալը։
Եվրոպական միության ռազմական հարցերով կոմիտեն Եվրամիության բարձրագույն ռազմական մարմինն է, որտեղ հավաքված են ԵՄ անդամ բոլոր երկրների գլխավոր շտաբերի պետերը։