«2012թ. դեկտեմբերին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ եղել են 9, իսկ այս տարի հունվարի 1-7-ը՝ 4-ը դեպք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը՝ հավելելով, որ մահվան ելքով ՃՏՊ-ների դեպքերը նվազել են:

«Երևանում պատահարների քանակի նվազումը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության զգոնությամբ և առավել ուժեղացված ծառայությամբ: Ինչպես և հայտարարվել էր, տոնական օրերին ճանապարհային ոստիկանության կողմից ներողամտությունը բացառվելու էր, այդպես էլ եղավ»,- նշում է Արսեն Արշակյանը՝ հավելելով, որ բոլոր այն վարորդները ովքեր փորձել են կոպտորեն խախտել երթևեկության կանոնները՝ ստեղծելով անհարմարություններ երթևեկության այլ մասնակիցների համար, ենթարկվել են պատասխանատվության:

Հունվարի 1-7-ը Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել և տուգանային հրապարակ է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Ինչ վերաբերում է թե որ վարորդներն են առավել կարգապահ՝ կին, թե տղամարդ, Ա.Արշակյանը նշեց, որ «անհամեմատ կին վարորդները ավելի կարգապահ են, և կին վարորդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը զգալիորեն քիչ են»:

Արսեն Արշակյանի խոսքով՝ 2013թ. ուժեղացված հսկողություն է իրականացվելու հետիոտների նկատմամբ։ Արձանագրելով, որ հետիոտնին պատճառող ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը զգալի է՝ կոչ արեց պահպանել երթևեկության կանոնները և սխալ վայրից չհատել փողոցը, որպեսզի զերծ մնանք վարչական պատասխանատվությունից և դժբախտ պատահարներից, աղետալի հետևանքներից։

Yerevannews.am