դրբեջանում ՌՕՈւ-ն մարզումներ է սկսել։ Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, ընթացիկ տարվա նախապատրաստման պլանի համաձայն՝ ուսումնական թռիչքներ են իրականացվել մարտական ինքնաթիռներով:
Փոքր եւ միջին բարձրություններում կատարվել են բարդ պիլոտաժային մանեւրներ, պայմանական հակառակորդին պատկանող ցամաքային թիրախների կոորդինատների որոշում, ինչպես նաեւ օդային հետախուզության վարում եւ այլ միջոցառումներ։