Ադրբեջանում փաստացի հաստատել են, որ արբանյակներ են օգտագործում Հայաստանին լրտեսելու համար։ Հանքարդյունաբերության ոլորտում նմանատիպ գործունեության արդյունքներին էր նվիրված «Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունահանվող հանքավայրերի տիեզերական մոնիթորինգի հաշվետվություն» միջոցառումը:

Հաշվետվության արդյունքների համաձայն՝ «Հայաստանի հանքարդյունաբերության գործունեությունը, որտեղ այսօր չեն պահպանվում բնապահպանական նորմերն ու չափանիշները, լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին»։


«Ադրբեջանի մակերեւութային ջրային ռեսուրսների շուրջ 70 տոկոսը ձեւավորվել է հարեւան երկրներում անդրսահմանային ջրային հոսքերի հաշվին: Քանի որ Հայաստանն աշխարհագրորեն գտնվում է Ադրբեջանով հոսող գետերի ավազանում, նրա տարածքում իրականացվող ցանկացած հանքարդյունաբերական գործունեություն, անշուշտ, ազդում է մեր էկոլոգիայի վրա: Հայաստանը, որպես Espoo կոնվենցիայի անդամ, պետք է խորհրդակցի իր տարածքում իրականացվող որեւէ գործունեության վերաբերյալ եւ շատ դեպքերում ստանա Ադրբեջանի համաձայնությունը»,-ասվում է հաշվետվության դեմ։

Բաքվում մոռանում են, որ տարածաշրջանում այդ կոնվենցիայի ընդամենը երկու մասնակից կա, եւ երկրորդը հենց Ադրբեջանն է։ Այլ կերպ ասած, Հայաստանից հաշվետվություն պահանջելով, Ադրբեջանում պետք է պատրաստ լինեն պատասխան քայլերի եւ հաշվետու լինեն Երեւանին հայկական կողմին հետաքրքրող բոլոր ձեռնարկությունների վերաբերյալ։