Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) X-ի իր էջում (նախկին Twitter) հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Chandrayaan-3 առաքելության շրջանակում Լուսին հասցված Pragyan լուսնագնացը Vikram վայրէջքային մոդուլից թեքահարթակի միջոցով իջնում Լուսնի մակերես։
Here is how the Lander Imager Camera captured the moon's image just prior to touchdown. pic.twitter.com/PseUAxAB6G
— ISRO (@isro) August 24, 2023
Pragyan լուսնագնացը օգոստոսի 23-ին հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում և արդեն հասցրել է տեղաշարժվել Լուսնի մակերեսին և նույնիսկ առաջին լուսանկարն է ուղարկել Երկիր։
Հնդկական լուսնագնացը կուսումնասիրի Լուսնի մակերեսը ալֆա մասնիկների ռենտգենյան սպեկտրոմետրի և լազերային սպեկտրոսկոպի միջոցով, որը կորոշի Լուսնի մակերեսի քիմիական և հանքաբանական բաղադրությունը: Սարքի առաքելությունը կտևի մեկ լուսնային օր կամ 14 երկրային օր:
Հնդկաստանը հայտարարել է, որ չի պատրաստվում կանգ առնել լուսնային այս առաքելության վրա: Արդեն սեպտեմբերի սկզբին ISRO-ն ծրագրում է գործարկել Aditya-L1 կայանը՝ Արեգակն ուսումնասիրելու համար։
«ISRO-ն մոտ ապագայում ծրագրում է բազմաթիվ առաքելություններ։ Նախ նախատեսվում է Aditya-L1-ը: Սա Արեգակի, դրա պսակի գործընթացները ուսումնասիրելու առաքելություն է: Հրթիռը հավանաբար կհավաքեն այսօր կամ վաղը։ Մենք նախատեսում ենք արձակել սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի»,- ասել է ISRO-ի ղեկավար Սրիդարա Սոմանաթը Լուսնի վրա Chandrayaan 3 վայրէջք կատարելուց հետո կայացած մամուլի ասուլիսում:
ISRO-ն նախատեսում է արձակել Aditya-L1-ը դուրս բերել Արեգակ-Երկիր համակարգի L1 Lagrange կետի ուղեծիր, որը Երկրից մոտ 1,5 միլիոն կմ հեռավորության վրա է: Aditya-L1 առաքելության նպատակն է ուսումնասիրել արեգակնային պսակը, քրոմոսֆերան և արեգակնային ճառագայթումը տարբեր սպեկտրներում:
... ... and here is how the Chandrayaan-3 Rover ramped down from the Lander to the Lunar surface. pic.twitter.com/nEU8s1At0W
— ISRO (@isro) August 25, 2023