Նախագահական ընտրություններից հետո օր օրի ջերմանում են ԲՀԿ առաջնորդի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները` դառնալով «շակալադնի»:

 Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Բանը հասել է նրան, որ Ծառուկյանը ոչ միայն մասնակցում է իր «ոխերիմ բարեկամ» Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրվա արարողությանը, այլեւ այդ ընթացքում, երբ «համապատասխանները» նրան զգուշացրել-ասել են, թե` էդ ինչ «քաղաքական ախմախություններ» եք ցույց տալիս «Կենտրոնով», նկատի ունենալով «Կենտրոնի» մասամբ ընդդիմադիր կեցվածքը, Ծառուկյանն ասել է` հեռուստատեսությունն ամբողջովին «տալու», իմա` գաղափարական մասով տրամադրելու եմ նախագահականին, թող իրենք որոշեն` ինչ ցույց տան, ինչ` չէ:

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների` մեկ շաբաթ առաջ Ծառուկյանը նախագահին խնդրել է ընդունել իրեն` արդեն նախագահականում, ու արժանացել է նախագահական «աուդիենցիայի»: Ինչ է խոսել «նախագահ ջանի» հետ ԲՀԿ առաջնորդը, մեր աղբյուրները չեն նշում, սակայն չեն բացառում, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու հեռանկարը Ծառուկյանի համար կարծես կրկին արդիական է դառնում։ «Բայց, դե, ՀՀԿ-ն ինչու պիտի ուզի իր սուփրի վրա ավելորդ բերան լինի»,- հարցնում են խիստ պրագմատիկ ԲՀԿ-ական մեր աղբյուրները»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):