Ամբողջ հայ ժողովրդի 80 տոկոսը իմ ու քո կողմից է։ Լոռու մարզ այցի ժամանակ Փաշինյանի ասել է գյուղերից մեկի 92-ամյա բնակիչը:

«Երկրորդը, Երևանում ռևոլյուցիան արեցիք, էստեղ չեք արել, էդ ռեւոլյուցիային սպասում ենք: Էստեղի նախագահը, դպրոցի տնօրենը գյուղը քանդել են: Հիմա չեն աշխատում, բայց ահագին գումար են տարել: Չեմ ասում՝ նրանց դատեք, նստացնեք, բայց էդ փողը բերեք բյուջե, էդ փողով գազ քաշեն, անտառը չկտրվի»,-ասել է լոռեցին։


Նա տեղեկացրեց, որ գազը 10 տրի է գյուղով գնում է, բայց գազատարին մոտ տներին է միայն հասնում, իրենք չեն կարողանում օգտվել:

«Եթե գազն ունենանք, անտառը 10 տրում կվերականգնվի մեր մանուկների համար»,-ասաց մեկ այլ գյուղացի:

Նիկոլ Փաշինյանը հետևել է Մ-6-Եղեգնուտ–Դեբետ ավտոճանապարհի 7.1 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մոտենում են ավարտին:

Փաշինյանը գրել է, որ ճանապարհի հիմնանորոգման նպատակով Կառավարությունը հատկացրել է 846.7 մլն դրամ:

Գյուղացիները նշել են, որ այդ ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել է Հովհաննես Թումանյանի 100-ամյակին՝ 1966 թվականին: