Ռուսաստանն առաջին անգամ մտել է դեպի Բրազիլիա հացահատիկի մատակարարների հնգյակ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի վիճակագրական ծառայության տվյալները։


«Հունվար-հուլիսին Բրազիլիան 108,5 մլն դոլարով ռուսական հացահատիկ է գնել»,- ասվում է զեկույցում։ 2023 թվականի յոթ ամսում Բրազիլիան Ռուսաստանից ներմուծել է 380 հազար տոննա ցորեն և մեսլին։ Արդյունքում, Ռուսաստանն առաջին անգամ մտել է հացահատիկի խոշորագույն արտահանողների հնգյակ և զբաղեցրել չորրորդ տեղը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։


Բրազիլիա գյուղմթերքների մատակարարմամբ առաջատարը Արգենտինան է, երկրորդ տեղում Պարագվայն է, երրորդում՝ Ուրուգվայը։ Նախկինում լատինամերիկյան այս երկրին հացահատիկի մատակարարումները Ռուսաստանից շատ ավելի համեստ էին։ Դրանցից ամենամեծը գրանցվել է 2010 թվականին՝ 5,6 մլն դոլարով։ Օգոստոսի վերջին Բրազիլիան Արգենտինային առաջարկեց երկկողմանի առևտրում դոլարը փոխարինել յուանով։ Բրազիլիայի ֆինանսների նախարար Ֆերնանդո Ադադը հստակեցրել է, որ Banco do Brasil պետական ​​բանկը հանդես կգա որպես առևտրային գործառնությունների երաշխավոր։