Գիտելիքը հզոր ուժ է, որ միշտ հարստացնում է մարդու միտքն ու հոգին, իսկ կրթությունն այն միջոցներից է, որ կտա մեզ ապահով հայրենիք ու արժանավայել կյանք:
Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը, Հայաստանում նշվում է Գիտելիքի և դպրության օրը:
Տոնական օր էր նաև Վարդգես Պետրոսյանի անվան Երևանի թիվ 51 հիմնական դպրոցի աշակերտների համար, հատկապես՝ առաջին դասարանցիների համար:
Շնորհավոր գիտելիքի և դպրության տոն: