ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն ծրագրում են ճնշում գործադրել ԱՄԷ-ի վրա՝ դադարեցնելու Ռուսաստանի Դաշնություն ապրանքների մատակարարումները, որոնք, իբր, կարող են օգնել Մոսկվային ուկրաինական հակամարտությունում, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին։


«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի պաշտոնյաները ծրագրում են այս շաբաթ համատեղ ճնշում գործադրել ԱՄԷ-ի վրա՝ դադարեցնելու ապրանքների մատակարարումները Ռուսաստան, որոնք կարող են օգնել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում»,- գրում է պարբերականը։

 

Ըստ Wall Street Journal-ի՝ երկուշաբթի օրը Վաշինգտոնի և եվրոպական մայրաքաղաքների պաշտոնյաները սկսում են այցելել ԱՄԷ՝ համակարգչային չիպերի, էլեկտրոնային բաղադրիչների և այլ երկակի նշանակության ապրանքների մուտքը Ռուսաստան կանխելու համատեղ ջանքերի շրջանակներում: Պաշտոնյաները նշում են, որ լրջորեն անհանգստացած են, որ գնալով ավելի շատ արևմտյան ապրանքներ են մտնում Ռուսաստան ԱՄԷ-ով: