Պորտուգալիայի հավաքականի, Լիսաբոնի «Սպորտինգի», «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» եւ Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուիշ Ֆիգուն ժամանել է Հայաստան։
Լեգենդար ֆուտբոլիստը ներկա է եղել Երեւանի «Նոայի» մարզմանը։ Հանդիպումից լուսանկարներ է հրապարակել «Նոայի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։