Մեզ շատ անհրաժեշտ է այս հաղթանակը: Մարտական տրամադրվածություն ունենք: Բոլորս ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ խաղում հաղթենք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի հետ սեպտեմբերի 4-ին մասնակցեց բաց մարզմանը:
«100 տոկոսով պատրաստ եմ առաջիկա խաղում մեր թիմին առաջ մղել: Այժմ պատրաստվում ենք: Մեզ շատ կարեւոր խաղ է սպասվում: Բոլորս շատ ենք կարոտել միմյանց: Պատրաստվում ենք առավելագույնս: Մեզ շատ անհրաժեշտ է այս հաղթանակը: Մարտական տրամադրվածություն ունենք: Բոլորս ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ խաղում հաղթենք:
Սա ֆուտբոլ է, եւ մենք միշտ ասում ենք, որ սպորտը դուրս է քաղաքականությունից: Կենտրոնացած ենք խաղի վրա: Թուրքիան մեզանից առաջ է երեք միավորով եւ այս տեսանկյունից մեզ համար Թուրքիայի հետ խաղը շատ կարեւոր է»,- ասաց Էդուարդ Սպերցյանը:
Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական փուլի հինգերորդ տուրի արտագնա խաղին Թուրքիայում։ Հայաստանի թիմը թուրքերի հետ կխաղա սեպտեմբերի 8-ին:
Սեպտեմբերի 11-ին Երեւանում Հայաստանի հավաքականը կընդունի Խորվաթիայի թիմին: