Ռուսաստանը կշարունակի կատարել անվտանգության եւ կայունության երաշխավորի դերը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը շարունակում է խաղալ հետեւողական, շատ կարեւոր դեր այս տարածաշրջանում իրադրության կայունացման եւ դեկոնֆլիկտինգի գծով։ Մենք կշարունակենք այդ դերը»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս դեպքում «շատ կարեւոր է այս տարածաշրջանի բոլոր համապատասխան պետությունների կողմնակցությունը երկամյա վաղեմության եռակողմ այն պայմանավորվածություններին, որոնք կնքվել են»։ «Հենց այդ պայմանավորվածություններին հետեւելն է հաջողության գրավականը»,- ընդգծել է նա։