Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հրավերով՝ հոգեւոր դասի եւ երեք հայ քաղաքական կուսակցությունների մասնակցութամբ տեղի կունենա խորհրդակցական հատուկ նիստ՝ օրակարգում միակ հարցը Արցախին զորակցելու հրամայականն է: Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանից:
Նիստին կմասնակցեն Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տ․Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տերը, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միութեան նախագահ Վերապատվելի Փոլ Հայտոսթյան, հայ քաղաքական կուսակցութիւնների բարձրագոյն մարմինների ներկայացուցիչները՝ Հակոբ Տեր Խաչատրյանը (Հ.Յ.Դ.), դոկտոր. Ավետիս Տագեսյան (Ռ.Ա.Կ.) եւ դոկտ․ Վազգեն Համալյան (Ս.Դ.Հ.Կ.), Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համաատենապետները՝ Ստեփան Տեր Պետրոսյան եւ Գրիգոր Մահսերեճյան եւ Կաթողիկոսության համահայկական խորհրդաժողովները համակարգող Շահան Գանտահարյան։