Անկախության այսքան տարիների ընթացքում եղել են և կորուստներ և ձեռքբերումներ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի Արամ Մանուկյանը:

«Մենք արգելքներ հաղթահարեցինք և հիմա վստահ եմ, որ անկախությունն անշրջելի է: «Ճիճու կերած» անկախություն ունենք հիմա, «ցեց ընգած», սակայն հնարավոր չէ կորցնել այն», - հայտարարեց նա, հավելելով, որ, այժմ ունենք այնպիսի քաղաքացիական հասարակություն, որը պայքար է տանում ցանկացած խնդրի համար:

Նա անդրադարձավ նաև Հայաստանի կորուստներին, նշելով:

«Քոչարյանի օրոք Հայաստանի արժեքները «գռուզավիկներով» տարան Եվրոպա, ով ինչ ուզելա, տվել են սրանք: Կորուստ եմ համարում նաև Տիգրան Սարգսյանի բանկի վալյուտայի վաճառքը: Նվաստացնող է Մոսկվա կատարած այցը, երբ այնտեղ նրանց ոչ մեկ չդիմավորեց: Երկու նախագահները մնացին գլխիկոր», - նշեց նա: