Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաշատ ծախս կատարած ակումբը Լոնդոնի «Չելսին» է, հաղորդում է Transfermarkt-ը։
Անգլիական ակումբը տրանսֆերային շուկայում ծախսել է 464 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը»։
- «Չելսի»՝ 464 միլիոն եվրո
- «Ալ Հիլյալ»՝ 353 միլիոն եվրո
- ՊՍԺ՝ 350 միլիոն եվրո
- «Տոտենհեմ»՝ 249 միլիոն եվրո
- «Մանչեսթեր Սիթի»՝ 241 միլիոն եվրո
- «Արսենալ»՝ 235 միլիոն եվրո
- «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 207 միլիոն եվրո
- «Ալ Ահլի»՝ 194 միլիոն եվրո
- «Լիվերպուլ»՝ 172 միլիոն եվրո
- «Ալ Նասր»՝ 165 միլիոն եվրո