Սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանը հայտարարեց Երևանի՝ Մաքսային միություն մտնելու պատրաստակամության մասին: Հաջորդ օրը Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանին ժողովուրդների բարեկամության շքանշանով: Սակայն չնայած այդ հանգամանքների երկու պետության միջև հարաբերությունները դժվար կարել է համարել շատ սերտ: Հայ-բելառուսական հարաբերություններին է անդրադարձել բելառուսական Naviny.by-ն: 
Բելոռուսի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցել է 20 տարի, սակայն համագործակցության դինամիզմ և ինտենսիվություն չի նկատվում: Չնայած երկու պետությունն էլ գրեթե բոլոր հետխորհրդային միությունների անդամ են քաղաքական դաշտում նրանց միջև հարաբերությունները բարեկամականից ավել չեն:
Կարելի է ենթադրել, որ դա պայմանավորված է Մինսկի և Բաքվի միջև սերտ համագործակցությամբ, այդ թվում նաև ռազմա-տեխնիակական ասպարեզում:
Չի կարելի նշել նաև առևտրա-տնտեսական համագործակցության նշանակալի հաջողությունների մասին: Բելառուսի ընդհանուր ապրանքի շրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը երբեք չի գերազանցել 0,1%-ը, իսկ անցյալ տարի իջել է մինչև 0.05%-ի: Դրամային արտահայտությամբ այն կազմել է 46,1 մլն դոլար:
Ընդ որում Հայաստանից ապրանքների արտահանման կեսից ավելին (56,1%) կազմել է ոգելիչ խմիչքները,իսկ ավելի ստույգ կոնյակը, ինչով զբաղվում է Գագիկ Ծառուկյանը:
Հայաստանի՝ Մաքսյաին միություն մտնելու համար անհրաժեշտ է անդամ պետությունների պաշտոնական հաստատումը: Ամենայն հավանականությամբ Բելառուսի կողմից մերժում չի հաջորդի: Բելառուսի ԱԳ նախարարությունում արդեն հայտնել են, որ Բելառուսը դրական է գնահատում Մաքսային միության հնարավոր ընդարձակումը:
Միևնույն ժամանակ այս հայտարարությունում լիակատար անկեղծություն և վստահություն չկա: Ակնհայտ է, որ ապրանքի շրջանառության այսպիսի մասշտաբներով Հայաստանի անդամագրվելը Մաքսային միությանը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ Բելառուսի վրա, իսկ անուղղակի ազդեցությունները կարող են բավական լուրջ լինել:
Միության ընդարձակումը կարող էր դրական ազդեցություն ունենալ, եթե նրա անդամներից ոչ մեկ առանձին դոմինանտ դեր չունենար, սակայն տվյալ դեպքում հնարավոր չէ խոսել այդ մասին, քանի որ Ռուսաստանի դոմինանտ դիրքը ակնհայտ է:
Միաժամանակ ի դեմ Հայաստանի Բելառուսը կարող է ստանալ մրցակցի ռուսական դոտացիաների համար: Հնարավոր է Հայաստանը այդ դոտացիաները ստանա Եվրազեսի հակաճգնաժամային ֆոնդի միջոցավ կամ էներգակիրների գնի իջեցումով: Եթե հաշվի առնել Ռուսաստանի ներկայից վիճակը այն չի կարողանա դոտացիաներ տրամադրել երկու պետության միաժամանակ, ուստի ակնհայտ է, որ նման պարագայում այն կտրամադրվի Հայաստանին: