Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, նշում է ծննդյան տարեդարձը։ Հայկական շոուբիզնեսի հայտնի կապուտաչյան բոլորում է 26-ամյակը։
Մարինկան ծննդյան առթիվ նոր հոլովակ է հրապարակել Instagram-ում․
View this post on Instagram
«Հաշվե՛ք ձեր տարիքը ընկերներով, ոչ թե տարիներով: Հաշվե՛ք ձեր կյանքը ժպիտներով, ոչ թե արցունքներով»,-գրել է դերասանուհին՝ խորհուրդ տալով չանհանգստանալ տարիքի համար,-«Դուք ամեն տարի նորն եք ստանում: Տարիները չեն, որ հաշվում են, այլ այն հիշողությունները, որոնք դուք ստեղծում եք այս տարիների ընթացքում: Մեծանալուն պես պահեք ձեր ներքին երեխային…»,-հավելել է նա։