Ռուսաստանը սկսել է չվստահել Հայաստանի իշխանություններին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Մաքսային միությանը, նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը:

«Այստեղ շուռելություն է գնում», - նշեց նա, հավելելով, որ վստահության կորուստն անդրադառնում է նաև Հայաստանի վրա, քանի որ կորցնում ենք գործընկերոջ արժեքը:

Նրա խոսքերով, Մաքսային միությունը մեզ մի քանի խնդիրների առաջ է կանգնեցնում:

«Կա ռուբլու գոտու խնդիր, ռուսերեն լեզվի խնդիր, Ղարաբաղի խնդիր», - նշեց նա, հավելելով, որ Սերժ Սարգսյանը չպետք է միանձնյա որոշումներ կատարել:
Նա նշեց, որ չկա կոնկրետ բացատրություն Մաքսային միության մասին և այդ դեպքում ճիշտ չէ կարծիք հայտնել մի բանի մասին, որի մասին անտեղյակ ես: