Լիթիումի պաշարների համար մրցավազքում, որը վճռորոշ մետաղ է էլեկտրական մեքենաների կուտակիչներ ստեղծելու համար, Միացյալ Նահանգները, հնարավոր է, պատահաբար բախվել է մինչև օրս աշխարհի ամենամեծ հանքավայրին:

Science Advances ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության գնահատմամբ, Մակդերմիտ Կալդերան՝ հրաբխային խառնարանը Նևադայի և Օրեգոնայի սահմանին, պարունակում է լիթիումի 20-40 միլիոն մետրիկ տոննա հսկայական պաշարներ:


Այս նորագույն տվյալներից ելնելով՝ այս խառնարանի պաշարները մթագնում են լիթիումի քանակությունը նույնիսկ Բոլիվիայի աղի ճահիճներում, որտեղ պարունակվում է մոտ 23 միլիոն տոննա:

Աշխարհի ամենահարուստ լիթիումի պաշարներից մի քանիսը գտնվում են աղի ճահիճներում: Սակայն Մակդերմիտի խառնարանի լիթիումը, հատկապես նրա հարավային մասում՝ Նևադայում, ամփոփված է կավի մեջ:

Այս խառնարանը ձևավորվել է մոտավորապես 16,4 միլիոն տարի առաջ մագմայի հզոր ժայթքումից հետո, որը երկրի երես է դուրս բերել հսկայական քանակությամբ լիթիում և այլ մետաղներ: Ի վերջո, խառնարանում լիճ է գոյացել, ինչի արդյունքում ձևավորվել է լիթիումի հետ խառնված նստվածքի շերտ, որի խորությունն այսօր գերազանցում է 600 ֆուտը։