Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտնել է, որ Բաքվի պաշտոնյաները Թեհրանին հայտնել են, որ մտադիր չեն ռազմական հարձակում իրականացնել Հայաստանի վրա, հաղորդում է Mehr-ը։
«Մենք կապի մեջ ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների հետ, եւ Հայաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության կապակցությամբ»,-ասել է նա։ Նա հավելել է, որ Բաքվի իշխանությունները Իրանին տեղեկացրել են, որ իրենք ռազմական հարձակում իրականացնելու մտադրություն չունեն, եւ որ վերջին տեղաշարժերը սովորական ռազմական գործողություն են ձմեռային սեզոնի նախաշեմին։
Թեհրանը վստահեցնում է, որ երկրի սահմաններն անվտանգ են եւ շարունակում է լրջորեն հետեւել Կովկասում իրադարձությունների զարգացմանը։