Ռուսաստանի Դաշնությունից ուղարկված բեռը դեռ Արցախ չի հասել: Երկու օր առաջ Տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Մոսկվան որոշել է հումանիտար օգնություն ուղարկել աղետի մատնված Արցախի հայությանը: Արցախի Հանրայն հեռուստատեսության հաղորդմամբ, կառավարությունը որոշել է ընդունել բեռը, մի խումբ քաղաքացիներ էլ որոշել են թույլ չտալ Ակնայից որևէ մեքենայի մուտքը Ստեփանակերտ: Մինչ այդ՝ բեռների տեղաշարժը փաստացի Ադրբեջանն է արգելափակել: Դրանք դեռ Ակնա չեն հասել:
«Այս պահի մեր հիմնական նպատակն այն է, որ թույլ չտանք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքից որևէ տեսակի բեռ մտնի Արցախ՝ կապ չունի դա ռուսական բեռ է, ադրբեջանական, թե ինչական, քանի որ այս տարբերակով լրիվ զրոյացվելու է այս պահին գոնե ինչ-որ իրավական կարգավիճակ ունեցող Քաշաթաղի միջանցքի գոյությունը»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Մանրամասն՝ Արցախի Հանրայն հեռուստատեսության տեսանյութում։