ԵՄ առաքելությունը գործառնական գրասենյակ է բացել Իջևանում: Այս մասին ասվում է առաքելության թվիթերյան էջում։

Արարողությանը ներկա են եղել դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։


Հիշեցնենք, որ օգոստոսին ԵՄ առաքելությունը իր երկրորդ օպերատիվ կենտրոնն էր բացել Սյունիքում՝ Կապան քաղաքում։

Նշենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել է 100 հոգուց բաղկացած նոր եվրոպական առաքելություն՝ երկու տարի մանդատով։ Առաքելության պաշտոնական նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանումն է, տեղական վստահության ձևավորումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար նպաստավոր միջավայրի ապահովումը: