Ռուսաստանը Թուրքիային տեղեկացնում է իր մտահոգության մասին...

Ռուսաստանը Թուրքիային խնդրահարույց հարցերի վերաբերյալ ուղիղ տեղեկացնում է իր մտահոգության մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում՝ մեկնաբանելով Բաքվի եւ Անկարայի ակտիվ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը։


«Մենք մեր բոլոր մտահոգությունները խնդրահարույց հարցեի վերաբերյալ հայտնում ենք այն կողմին, որին հարցեր կան ուղղված։ Մասնավորապես, դուք հիմա ասացիք Թուրքիայի մասին, մենք ուղիղ նրանց հետ քննարկում ենք այդ հարցերը»,- ասել է նա՝ նշելով, որ դա վերաբերում է նաեւ հայ-ադրբեջանական համատեքստին ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին։

Զախարովայի խոսքով՝ ոչ մի արտաքին ազդեցություն կամ մասնակցություն չպետք է տեղի ունենա հակառակ կամ ի վնաս գոյություն ունեցող պայմանավորվածությունների, առանց կողմերի համաձայնության, եթե կա թեկուզ աննշան հեռանկար, որ դա կխախտի ուժերի փուխր հավասարակշռությունը, որը ձեռք է բերվել դիվանագիտական աշխատանքի եւ միջնորդների ու խաղաղապահների աշխատանքի միջոցով։