Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիսավոր ընդելության ժամանակ խմել է Ռուսաստանի հաղթանակի, նախագահ Վլադիմիր Պուտինի եւ բոլոր ներկաների առողջության, ռուս-կորեական հարաբերությունների ամրապնդման կենացը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Առաջարկում եմ բաժակ բարձրացնել ՌԴ հարգարժան նախագահ ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի առողջության, մեծ Ռուսաստանի Նոր հաղթանակի, ռուս-կորեական բարեկամության շարունակական զարգացման եւ ամրապնդման, այստեղ ներկա բոլոր ընկերների առողջության համար»,-ասել է Ընը։
Նա նաեւ հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահի հետ կառուցել կայուն եւ ապագային միտված միջպետական հարաբերություններ եւ դրանց հիման վրա խթանել ուժեղ պետությունների կառուցումը եւ պաշտպանել միջազգային արդարությունը։