Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժեքը Հայաստանի հետ պետական սահմանի եւ ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով: Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է: Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որեւէ տեսանելի ազդեցություն ունենալ: Հայաստանի եւ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռնատարների մի մասը՝ 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու, Կոռնիձորի մոտ շարունակում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել: բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձկա հատվածում»,-նշեց նա: