Դիանա Մալենկոն «Սեւազգեստ կանայք» ֆիլմի կարմիր գորգին ներկայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ: Ֆիլմի գլխավոր դերակատարուհուն մարմնավորող դերասանուհին եւ պատգամավորը հանրությանն առաջին անգամ են ներկայացել միասին, թեեւ նրանց՝ միասին լինելու մասին բազմիցս խոսվել է՝ ելնելով Դիանայի ինստագրամյան համատեղ հրապարակումներից:
Դերասանուհին իր նոր հրապարակմամբ «թեժացրել է» բոլոր խոսակցությունները՝ տեղադրելով լուսանկարներ ու տեսանյութ եւ ցուցադրելով իր եւ Էդուարդի ռոմանտիկ համբույրը: