Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի հեծանվահրապարակում կազմակերպված ՀՀ անկախության 22-րդ ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված <<Երևանի մեծ մրցանակ>> հեծանվային սպորտի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

 

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջազգային մրցաշարն, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Երևանում:

 

Մրցաշարին մասնակից Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների անզիջում պայքարն ավարտվել է Հայաստանի մասնակցի հաղթանակով:

 

Լավագույն երեք տեղերը զբաղեցրած մրցանակակիրներին շնորհավորել, պարգևատրել և գավաթներ է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Մրցաշարի շրջանակում <<Խաղաղության շարժում>> միջազգային կազմակերպության երևանյան ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով համերաշխության և խաղաղության շարժմանն աջակցելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է MasterPeace միջազգային շարժման Հայաստանի <<Պատվավոր անդամի>> կոչում:

 

Հանդիսավոր արարողության շրջանակում եզրափակիչ մրցավազքերին հաջորդել են նաև պարային խմբերի ցուցադրական ելույթները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն